38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վրաստանն արհեստական խնդիր է ստեղծում

Վրաստանն արհեստական խնդիր է ստեղծում
26.08.2008 | 00:00

Մի կողմից` հեռուստաընկերությունները ներկայացնում են, թե Բաթում-Փոթի նավահանգիստներից հայկական բեռներն ուղևորվել են դեպի Հայաստան, մյուս կողմից` մամուլն անցած շաբաթ հակիրճ տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ բեռների փոխադրման հարցը Վրաստանում դեռևս բանակցային փուլում է։ Ըստ մեր ունեցած տեղեկատվության, իսկապես, բեռնափոխադրումների հարցը դեռևս Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև քննարկվում է։ Մյուս կողմից էլ բնական է նաև այն, որ Հայաստանը խուճապի մեջ չի ընկնում և օր առաջ ծայրահեղ հայտարարություններ այս առումով չի անում։ Սակայն փաստը մնում է փաստ, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այս պահին կառավարության բոլոր անդամներին, ովքեր արձակուրդում էին, հետ է կանչել, և կառավարությունը լարված աշխատում է Հայաստանը հետագա պարենային խնդրից զերծ պահելու ուղղությամբ։ Ինչպիսի՞ն կլինեն այդ աշխատանքի արդյունքները, պայմանավորված է տարածաշրջանային հետագա գործընթացներով և հատկապես Վրաստան-Ռուսաստան փոխհարաբերություններով։ Ամեն դեպքում, վրացական մեր լավատեղյակ աղբյուրները նշում են, որ Հայաստանի բեռնափոխադրման հարցը ձգձգում են նաև վրաց իշխանությունները, ինչը, կարծում ենք, ունի իր քաղաքական ենթատեքստը։ Այլ կերպ ասած, ձգձգելով հայկական բեռնափոխադրման խնդիրը՝ Վրաստանը հեռանկարում կարող է և միտք ունենալ աստիճանաբար բորբոքելու հայ-ռուսական հարաբերությունները։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5321

Մեկնաբանություններ